Ռուս եւ հարավկորեացի գիտնականների խումբը որոշել է Յակուտիայում վերականգնել նախապատմական կենդանիներին։ Իրենց գործը նրանք սկսել են փոքր կարմրահեր քուռակից, որը մահացել է 42 170 տարի առաջ, երբ 1-2 շաբաթական է եղել՝ գրում է The Siberian Times-ը։

Նշվում է, որ հաջողության դեպքում այդ փորձարկումը հսկայական թռիչք կհամարվի «յուրյան դարաշրջանի» վերականգնման տեխնոլոգիաների ոլորտում։ Քուռակի մարմինը հիանալի վիճակում է։

Մի քանի ամսվա ինտենսիվ աշխատանքից հետո հետազոտողներն ավելի ու ավելի մեծ լավատեսությամբ են լցվում։ Նրանք մտադիր են ստանալ բջիջներ, որոնք անհրաժեշտ են մեռած տեսակի՝ «լենյան ձիու» կլոնավորման համար։

Նշվում է, որ գիտական աշխատանքը կտեւի մինչեւ այս տարվա ապրիլի վերջը։

Խմբի ղեկավարը Հարավային Կորեայից կլոնավորման փորձագետ, պրոֆեսոր Խվանգ Վուսուկն է։