Չինական հեռահաղորդակցական Huawei ընկերության հիմնադիր Ժեն Չժենֆեյը Գերմանիային առաջարկել է կնքել «հակալրտեսական համաձայնագիր», որպեսզի փարատվեն բջջային 5G ցանցերի համար ենթակառուցվածքների ստեղծման ընթացքում անվտանգության ոլորտին վերաբերող նրա մտավախությունները։ Այս մասին Չժենֆեյը հայտնել է Handelsblatt թերթին տված հարցազրույցում։

Նա հայտարարել է, որ Huawei-ը խոստանում է այդ ցանցերի սարքավորումների մեջ չներկառուցել որեւ է լրտեսական մոդուլ եւ ՉԺՀ կառավարությանըհամոզել ստորագրել Գերմանիայի հետ հակալրտեսական համաձայնագիրը, որի շրջանակներում Պեկինը հավատարմություն կարտահայտի տվյալների պաշտպանության ԵՄ հրահանգներին՝ հայտնում է DW-ը։

Huawei-ի հիմնադիրը ԱՄՆ-ին մեղադրել է տեխնոլոգիայի հանդեպ ագրեսիվ վերաբերմունքի մեջ։ «Ցավոք, ԱՄՆ-ը 5G տեխնոլոգիան դիտարկում է որպես ռազմավարական զենք»,- ասել է նա։

Ժեն Չժենֆեյը հավաստիացրել է, որ իր ընկերությունը երբեք լրտեսական մոդուլներ չի ներկառուցել իր տեխնիկայի մեջ։ Նա նշել է, որ նման բան անելու դեպքում վտանգի կենթարկվեին ավելի քան 170 երկրներում իրենց շուկաները։