Իրանից Հայաստան ներկրվող ցեմենտի մաքսային տուրքի բարձրացումը ներկրողներին կստիպի Իրանից միայն բարձրորակ ցեմենտ ձեռք բերել։ Այս մասին հայտարարել է տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Սերգեյ Ատոմյանին, որը հետաքրքրվել է, թե որ ցեմենտն է ավելի որակյալ՝ հայկականը թե իրանականը։

Նախարարը պարզաբանել է, որ տուրքի բարձրացման պատճառով ներկրողների համար շահավետ չի լինի ավելի էժան եւ ավելի անորակ ցեմենտ ձեռք բերելը, քանի որ այդ դեպքում նրանք չեն կարողանա ապահովել արժանապատիվ մրցակցություն տեղացի արտադրողների հետ եւ ցանկացած դեպքում ստիպված կլինեն անցնել բարձրորակ արտադրանքի գնմանը։ «Իրանից ներկրվող ցեմենտը, իր տեխնիկական բնութագրի համաձայն, կոչվում է Մ-500։ Նրանք, ովքեր բետոն են արտադրում, բացատրում են, որ դրա ծախսը 20 տոկոսով քիչ է Մ-400 ապրանքանիշի ցեմենտից, որն արտադրվում է Հայաստանում»,- նշել է Խաչատրյանը։