iPad Pro-ի եւ Apple Pencil-ի սեփականատերերը բացահայտել են, որ սարքերը լիցքավորման ժամանակ արգելափակում են առանց բանալու մուտքի համակարգի աշխատանքը: Apple ընկերությունն ընդունել է խնդիրն ու հիմնավորել դա որպես անլար լիցքավորման առանձնահատկություն, հաղորդում է Motor-ը:

iPad Pro-ի երկրորդ սերնդի Apple Pencil լիցքավորման սարքերին նվիրված էջում ի հայտ է եկել հղում առանց բանալու մուտքի համակարգի աշխատանքում հնարավոր խափանումների մասին: Apple-ը բացատրում է, որ ազդանշանները կարող են խանգարել բացել ավտոմեքենան էլեկտրոնային բանալու միջոցով: Այդ խնդիրը լուծելու համար պետք է հեռացնել բանալին պլանշետից կամ հանել Apple Pencil լիցքավորումից:

Gizmodo պարբերականը նշում է, որ ավտոմեքենաների անլար լիցքավորման սարքերի խնդիրները վաղուց արդեն հայտնի են:  Wireless Power Consortium-ը, որը ղեկավարում է Qi անլար լիցքավորման ստանդարտը, անգամ թողարկել է ավտոմեքենաներում հավաստագրված լիցքավորման սարքեր օգտագործելու խորհուրդների շարք: Փաստաթղթում նշված է, որ խոչընդոտները կարող են ի հայտ գալ դռները բացելու, փակելու կամ շարժիչը գործի դնելու ժամանակ: Սարքերի արտադրողներին խորհուրդ է տրվում նշել, որ դրանք կարող են խանգարել էլեկտրոնային բանալու աշխատանքին, ինչպես նաեւ հաշվի առնել դա լիցքավորելիս: