Huawei ընկերությունը կթողարկի շարժական տեսախցիկով նոր P Smart Z սմարթֆոնը, հաղորդում է ՊոլիտԷքսպերտ-ը:

Համացանցում հրապարակվել են բջջային սարքի եզակի լուսանկարները: Հայտնի է, որ հեռախոսը կունենա շարժական դիմային տեսախցիկ: Ինսայդերները ներկայացրել են մանրամասները սմարթֆոնի մասին: Ըստ նախնական տեղեկությունների՝ շնորհանդեսը տեղի կունենա հաջորդ ամսվա ընթացքում: Սակայն այդ տեղեկատվությունը դեռեւս չեն հաստատել ընկերության պաշտոնական ներկայացուցիչները:

Ակնկալվում է, որ նորույթը կունենա 6.59 դույմանոց էկրան, որն ապահովում է պատկերի բարձր որակը: Բջջային սարքը ապահովված կլինի նաեւ երկու մոդուլներով հետեւի տեսախցիկով եւ հզոր մարտկոցով, որն ունի 4000 մԱ/ժ հզորություն: Սմարթֆոնի հիմքում Kirin 710 պրոցեսորն է, որը կաշխատի 4 Գբ օպերատիվ հիշողությամբ եւ 64 Գբ ներքին հիշողությամբ համակարգով:

Առջեւի շարժական տեսախցիկը կդառնա այս բջջային սարքի գլխավոր առանձնահատկությունը: Հայտնի է, որ սմարթֆոնը կունենա Android 9.0 Pie օպերացիոն համակարգը EMUI 9.1 ֆիրմային պատյանով: