Սմարթֆոններ արտադրող չինական Realme ընկերություն շուտով վաճառքի կհանի հերթական ֆլագմանական մոդելը:

Նորույթի պաշտոնական շնորհանդեսը դեռ չի կայացել, սակայն Համացանցում հայտնվել են գաջեթի առաջին լուսանկարները: Իսկ դա նշանակում է, որ այն շուկայում նույնպես շուտով կհայտնվի, հաղորդում է Planet Today-ը:

Հայտնվել են նաեւ հեռախոսի առաջին հնարվոր բնութագրիչները: Եթե հավատանք համացանցում տարածված տեղեկատվությանը, ապա նոր մոդելը կունենա 6.5 դյույմ էկրան, որի վրա առջեի տեսախցիկի կտրվածքներ չեն լինի: Այն սմարթֆոնի վրա շարժվելու է:

Բացի այդ, հայտնի են  դարձել նաեւ նոր սմարթֆոնի չափերը՝ 161.2x76x9.4 մմ: Եթե հավատանք համացանցում տարածված տեղեկատվությանը, ապա Realme-ի նորույթը կստանա 3680 մԱ / ժ չափազանց դիմացկուն մարտկոց: Այն կունենան նաեւ  սմարֆթֆոնների համար սովորական այլ գործառույթներ, ինչպիսին, օրինակ՝ մատնահետքի սկաները: