PhoneArena-ի լրագրողները ստացել են նորացված iPhone XR-ի մասին մի քանի տեղեկություններ։ Փոփոխությունները վստահաբար կվերաբերեն սմարթֆոնի խցիկին եւ արտաքինին՝ հայտնում է Life-ը։

Սարքը կունենա կրկնակի հիմնական խցիկ, ինչպես XS-ը։ Դա կլինի հիմնական սենսորը եւ հեռաօբյեկտիվը՝ առանց որակի վրա ազդելու կադրը մեծացնելու համար։ Հիմնական խցիկի թողունակությունը 12+12 մեգապիքսել է։

Ճակատային խցիկի թողունակությունը նույնպես կազմում է 12 մեգապիքսել։ XR-ի, ինչպես նաեւ XS-ի եւ XS Max-ի մոտ այն կազմում է 7 մեգապիքսել։ Ավելի վաղ տեղեկացվել էր, որ նոր սերնդի սարքերում Appie–ը լրջորեն կբարելավի սելֆիի խցիկը։

Ամենանկատելի փոփոխությունը կդառնա անձայն ռեժիմի կոճակը։ Այն կլինի կլոր, ոչ թե ուղղանկյուն եւ կշարժվի ուղղահայաց, ինչպես iPad-ինը, ոչ թե հորիզոնական, ինչպես բոլոր iPhone-ներինը։