Նյու Հեմփշիրի համալսարանի գիտնականները եզրակացրել են, որ հյուսիսափայլը մեծ բարձրության վրա կարող է հանգեցնել ուղեծրում որոշ արբանյակների համար հանդիպակաց քամու առաջացման, հաղորդում է Live Science-ը:

Ինչպես նշում են հետազոտողները, հյուսիսափայլը մեծ բարձրության վրա կարող է խոչընդոտել արբանյակների ընթացքին:

«Մենք գիտեինք, որ այդ արբանյակները բախվում էին խոչընդոտների, որոնք դանդաղեցնում էին նրանց արագությունը: Սակայն այս առաքելությունը թույլ տվեց մեզ բացահայտել դրա պատճառը եւ պարզել, որ այդ երեւույթներն ունեն շատ ավելի բարդ կառուցվածք»,-հայտարարել է հետազոտության հեղինակը՝ ֆիզիկոս Մարկ Լեսարը:

Հետազոտություններն անցկացվել են ենթաուղեծրային հրթիռի միջոցով, որը հավաքագրել է հյուսիսափայլի հոսքերի մասին տվյալները: