Բջջային խաղերի սիրահարներին ավելի թանկարժեք սմարթֆոններով հրապուրելու նոր ձեւ են գտել դրանք արտադրողները։ Հերթական նորությունը պատկանում է Nubia Red Magic 3-ին. նրանք առաջինն են կիրառել ակտիվ հովացում, այսինքն՝ օդափոխիչ, տեղեկացնում է Vesti-ն։
Red Magic 3-ն ունի Qualcomm — Snapdragon 855 ֆլագմանական պրոցեսոր՝ Adreno 640 գրաֆիկայով, օպերատիվ հիշողությունը՝ 6, 8 կամ 12 ԳԲ եւ ներկառուցված կուտակիչ՝ 64, 128 կամ 256 ԳԲ։ Որպեսզի համակարգն ավելի երկար մնա խաղային ռեժիմում, հովացուցիչ օդափոխիչն ունի 14000 պտույտ արագություն։ Այն աշխատում է հեղուկ հովացման համակարգով։ Կուտակիչը մեկ ժամում լիցքաթափվում է 1 տոկոսով։
Nubia Red Magic 3 դիսփլեյը մեծ է՝ տրամագիծը 6,65 մատնաչափ, մատրիցը՝ AMOLED տեխնոլոգիայով, բայց թույլատրումը՝ միայն FullHD Plus։ Փոխարենը ունի ընդլայնված դինամիկ HDR դիապազոն, ինչը թույլ է տալիս խաղերի ժամանակ պատկերը դարձնել առավելագույնս սահուն։
Nubia Red Magic 3-ի խցիկը 48 մեգապիքսել է, Sony IMX586 սենսորով, ճակատային խցիկը՝ 16 մեգապիքսել։ Սմարթֆոնին կարելի է միացնել ականջակալներ. կա 3,5 միլիմետրանոց ձայնաընդգրկում։ Կուտակումը՝ 5000, բավականացնում է 8,5 ժամ անընդհատ խաղի։
Սարքում, գրում է Gizmochina-ն, մեծ ուշադրություն է հատկացվել դիզայնին. այն լուսավորվում է լուսադիոդային շերտով՝ գույնի խտացմամբ, իսկ հատուկ տվիչները կորպուսի վրա կարելի է օգտագործել որոշ խաղերի կոճակների փոխարեն։
Red Magic Game Space 2.0-ի օգնությամբ հասանելի է խաղային եւ դեկորատիվ ֆունկցիան՝ օդափոխիչի պտույտի կարգավորում, ջերմաստիճանի մոնիթորինգ, խաղի ժամանակ ծանուցումների արգելափակում, էկրանի տեսաընդգրկում եւ այլն։
Nubia Red Magic 3 բազային մոդելը՝ 6/64 ԳԲ օպերատիվ/ներկառուցված հիշողությամբ, արժենալու է ոչ այնքան թանկ՝ 2899 յուան կամ կոտ 28000 ռուբլի։ 3199 յուան կարժենա 128 ԳԲ սմարթֆոնը, 3499 յուան՝ 8/128 ԳԲ-անոց, եւ 4299 յուան՝ 12/256 ԳԲ-անոց սարքը։




























