Ներկայում ստեղծվող ծալովի սմարթֆոնների մասին բոլոր շշուկներից եւ հաստատված տեղեկատվությունից ամենահետաքրքիրները Motorola Razr V4-ի մասին են։ Այս սարքի թողարկումը կարող է շատերի համար սիրելի Razr շարքի հաղթական վերադարձը լինել, իսկ ծալովի դիզայնը իդեալական է նմանատիպ հեռախոսների համար՝ գրում է Naked Science-ը։
Տեղեկատվության նոր արտահոսքի շնորհիվ Razr V4-ը ավելի մանրամասն նայելու հնարավորություն է ստեղծվել։
Շնորհանդեսի պատրաստվող սարքի լուսանկարները հասանելի են դարձել SlashLeaks կայքում։ Այնտեղ ապագա սմարթֆոնի լուսանկարների շարքն է, հետաքրքիր եռանկյունի, կոնաձեւ տուփի լուսանկարը, ինչպես նաեւ աքսեսուարներ, որոնք կտրամադրվեն հեռախոսի հետ։
Phone Arena կայքի համաձայն, Razr 2019-ը կունենա 6,2 դյույմանոց դիսփլեյ եւ կողմերի տպավորիչ 22:9 հարաբերակցություն, ինչը այս սարքը զգալիորեն մեծացնում է իր նախորդներից։
Ակնկալվում է, որ ապագա Razr-ը կարող է հպարտանալ իր ժամանակակից ծալովի դեսփլեյով, սակայն, ինչպես ենթադրում են, այն չի համապատասխանի ֆլագմանյան բնութագրերին։ Motorola Razr V4-ի թողարկման ստույգ ամսաթիվը չի նշվում, սակայն սպասվում է, որ այն կհայտնվի 2019թ․։ Ենթադրվում է, որ սմարթֆոնը կարտադրվի երեք գույներով՝ սպիտակ, սեւ եւ ոսկեգույն, իսկ գինը կկազմի 1500 դոլար։




























