Երեւանում ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստի մասնակիցները ավարտել են նիստը նեղ շրջանակով։
Այնուհետեւ նիստը կշարունակվի ընդլայնված կազմով։
Նեղ շրջանակում դիտարկվել է ութ հարց.
1. «Արդյունաբերական կոոպերացիայի, սուբկոնտրակտացիայի եւ տեխնոլոգիաների տրանսֆերի եվրասիական ցանց» նախագծի իրականացման մասին։
2. Էլեկտրոնային թվային ստորագրության (էլեկտրոնային ստորագրության) ազգային ծածկագրային ստանդարտների օգտագործման մասին՝ Ռուսաստանի Դաշնության գործադիր իշխանության մարմինների հետ Հայաստանի Հանրապետության տնտեսվարող սուբյեկտների եւ Հայաստանի Հանրապետության գործադիր իշխանության մարմինների հետ Ռուսաստանի Դաշնության տնտեսվարող սուբյեկտների տեղեկատվական փոխգործակցության ժամանակ։
3. Սպիտակ շաքարը, որը հանդիսանում է դրսից ներկրվող ապրանք, այն ապրանքների թվին դասելը, որոնք ենթակա չեն ազատ մաքսային գոտու ներքո հայտնվելուն, եւ այն ապրանքների թվին դասելը, որոնց հանդեպ չի կիրառվում ազատ պահեստի մաքսային արարողակարգ։
4. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2018 թվականի մայիսի 29-ի № 90 որոշման փոփոխության մասին։
5. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի 2019 թվականի հունվարի 22-ի № 11՝ «Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառնության շրջանակում պարտավորությունների կատարման մասին» որոշման չեղարկման մասին։
6. Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործառնության շրջանակում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից խոչընդոտների վերացման աշխատանքի մասին։
7. Ապրանքներն արտահանելիս ծագման երկրի սահմանման հանդեպ միասնական մոտեցումների հաստատման մասին։
8. Ներկրվող ապրանքների մաքսային տուրքերի՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բյուջեների միջեւ բաշխման նորմատիվների մասին։
Ընդլայնված կազմով քննարկվում են.
9. Եվրասիական տնտեսական միությունում առեւտրի թվային էկոհամակարգի զարգացման պայմանների ստեղծման մասին։
10. Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ամենամյա հաշվետվության մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի որոշումների կարգավորող նախագծերի գնահատման մոնիթորինգի անցկացման վերաբերյալ։
11. «Միասնական պատուհանի» ազգային մեխանիզմի էտալոնային մոդելի նկարագրման մասին՝ արտաքին տնտեսական գործունեության կարգավորման համակարգում։
12. Եվրասիական բարձրագույն տնտեսական խորհրդին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի անդամի թեկնածության տրամադրման մասին։
13. Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի անցկացման ժամանակի եւ տեղի մասին։




























