Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը գոհ է ապրիլի 30-ին Երեւանում տեղի ունեցած Եվրասիական միջակառավարական խորհրդի նիստի արդյունքներից:
«Մենք հույս ունենք, որ նիստը, ինչպես նաեւ ԵՏՄ մարմիններում Հայաստանի նախագահության շրջանակում մյուս նախաձեռնությունները կծառայեն իտեգրացիայի հետագա զարգացմանը եւ գործնական արդյունքների ձեռքբերմանը առաջին հերթին մեր պետությունների քաղաքացիների համար: Հայաստանը շահագրգռված է ԵՏՄ շրջանակում ինտեգրացիոն գործընթացների արդյունավետության բարձրացման հարցում եւ պատրաստ է ջանքեր ներդնել այս նպատակին հասնելու համար: Այսօր օրակարգում 13 հարց կար: Դրանցից շատերը կարեւոր նշանակություն ունեն մեր ինտեգրման խորացման համար: Մասնավորապես՝ դա վերաբերում է Միության թվային օրակարգի իրականացման հետ կապված հարցերին, որը մեր համագործակցության առաջնահերթություններից մեկն է»,- նշեց Փաշինյանը:
Նրա խոսով՝ նիստի մասնակիցները քննարկել են ԵՏՄ-ում թվային էկոհամակարգի զարգացման հարցը, ընդ որում՝ այս հարցը կարեւոր նշանակություն ունի համացանցային առեւտրի զարգացման համար: Քննարկվեց նաեւ ազգային ծածկագրական ստանդարտների օգտագործման, Հայաստանի, ՌԴ-ի եւ Ղրղզստանի տնտեսվարող սուբյեկտների եւ կողմերի գործադիր իշխանությունների մարմինների փոխգործակցության դեպքում էլեկտրոնային թվային ստորագրության հարցը: Այս հարցը նախաձեռնել էր հայկական կողմը, եւ մենք ուրախ ենք, որ գործընկերները մեզ աջակցելու պատրաստակամություն հայտնեցին:
Օրակարգում էին հարցեր՝ ուղղված ԵՏՄ ներքին շուկայի գործառնության խոչընդոտների եւ արգելքների վերացմանը:
Վերջում Նիկոլ Փաշինյանը շեշտեց գործընկերներին կրկին Երեւանում ընդունելու պատրաստակամությունը:




























