Facebook-ի գլխավոր տնօրեն Մարկ Ցուկերբերգը հայտարարել է, որ սոցցանցը աշխատում է LightSpeed-ի ստեղծման ուղղությամբ, որպեսզի Messenger հավելվածը չափերով փոքրացնի եւ աշխատանքը արագացնի՝ հայտնում է Reuters-ը։

Նրա խոսքերով, Facebook-ը նաեւ Mac-ի եւ Windows-ի համար Messenger կներկայացնի։ Նա նշել է, որ Facebook-ը WhatsApp Business-ի համար կթողարկի «Արտադրանքների կատալոգ» անվանմամբ նոր գործառույթ։

Փոփոխությունները խոսում են այն մասին, որ Ցուկերբերգը ծրագրում է փոփոխել գովազդային կողմնորոշում ունեցող ընկերությունը՝ փորձելով հաղթահարել աղմկահարույց թեմաները, որոնց մեջ սոցանցը վերջերս հայտնվել է։