Apple ընկերության iPhone սմարթֆոնների վաճառքը կտրուկ նվազել է 2019թ․ առաջին երեք ամիսների ընթացքում։ Այսքան արագ անկում նախկինում երբեք չէր դիտարկվել՝ հայտնում է BBC-ն։

Միաժամանակ, Apple-ի ղեկավար Տիմ Կուկը նշել է, որ մարտի վերջին այֆոնների վաճառքը կրկին սկսել է աճել, մասնավորապես՝ Չինաստանում, որտեղ ընկերությունը գնորդներին գրավելու համար գներն իջեցրել է։

Ընկերությունը տարվա սկզբին զգուշացրել էր iPhone-ների վաճառքի դանդաղման մասին, մանավանդ՝ Չինաստանում, որտեղ նա ունի լուրջ մրցակիցներ՝ Huawei Technologies-ը եւ Xiaomi-ն։

Սակայն, Տիմ Կուկի խոսքերով, Չինաստանում զեղչերը, ինչպես նաեւ հարկերի նվազումն ու նոր վարկային առաջարկությունները թույլ են տվել վերականգնել iPhone-ի վաճառքի աճը։