Huawei ընկերությունը ծրագրում է հզոր պրոցեսորներով հեռուստացույցներ թողարկել, որոնց աշխատանքը կհամապատասխանեցվի հինգերորդ սերնդի 5G ցանցերին՝ հայտնում է Ferra-ն։
Դրանցից ամենաժամանակակիցները կստանան 5G ներկառուցված մոդեմ եւ կարող են արտացոլել 8K որակի կոնտենտ։
Հեռուստացույցները կներառվեն Huawei էլեկտրոնիկայի սպառողական էկոհամակարգում, ինչպես դա անում է Samsung-ը։



























