Գիտնականները կարծում են, որ արհեստական ինտելեկտին կարող են տրվել նույն իրավունքները, ինչ որ ունեն կենդանիները։

Ամերիկյան Հյուսիսարեւելյան համալսարանի պրոֆեսոր Ջոն Բազլի եւ Ռիվերսայդում Կալիֆոռնիական համալսարանի պրոֆեսոր Էրիկ Շվիցգեբելի կարծիքով, եկել է ժամանակը մտածելու, թե ինչ պայմաններում է արհեստական ինտելեկտը արժանի էթիկական պաշտպանության, որը մենք սովորաբար տրամադրում ենք կենդանիներին՝ գրում է Naked-Science-ը։

Գիտնականների խոսքերով, ԱԻ-ի ժամանակակից ալգորիթմները իրենցից ներկայացնում են մարդու անզգա գործիքներ, որոնք կարող են ավտոմատացնել տարատեսակ գործողություններ։ Հնարավոր է, սակայն, որ երբեւէ ԱԻ-ն կունենա ինչ-որ բան, որը կհիշեցմի գիտակից փորձ։ Պատրաստվելով այդ օրվան՝ պրոֆեսորները պնդում են, որ մեզ անհրաժեշտ է ստեղծել հիմնական կանոններ, որոնք կսահմանեն ԱԻ-ի հանդեպ վերաբերմունքը։ Իրենց հոդվածում նրանք ենթադրում են, որ ԱԻ-ի ալգորիթմները արժանի են նույնպիսի էթիկական վերաբերմունքի, ինչից այժմ օգտվում են կենդանիները։

Այսօր արհեստական ինտելեկտը այդքան ուժեղ զարգացած չէ, որպեսզի որեւէ զգացմունք, այդ թվում՝ տառապանք, արտահայտի։ Եթե նույնիսկ հարվածես ռոբոտին կամ վիրավորես ձայնային օգնականին, նրանք ձեզնից չեն նեղանա։ Սակայն հաշվի առնելով տեխնոլոգիական զարգացման ժամանակակից տեմպերը, իմաստ ունի պատրաստ լինել նրան, որ ԱԻ-ն մի օր կհասնի այդ մակարդակին։