Մոսկվայի հյուսիս-արեւելքում գտնվող բնակելի շենքի բակում այսօր՝ մարտի 11-ին երկու պայթյուններ են որոտացել։ Ոչ ոք չի տուժել, սակայն կոտրվել են երրորդից հինգերորդ հարկի բնակարանների ապակիները։ Վնասվել են մի քանի ավտոմեքենաներ:

Ինքնաշեն պայթուցիկ սարքերը գործի են դրվել միմյանցից փոքր հեռավորության վրա։ Դրանցից մեկը տեղադրված է եղել ավտոտնակի տանիքին, մյուսը՝ աղբարկղի մեջ։

Իրավապահ մարմնի ներկայացուցիչը հայտնել է, որ նախնական տվյալներով, ռումբերը նույնն են եղել, ինչ որ մարտի 9-ին Միչուրինի պողոտայում պայթեցվածները։

Ինչ վերաբերում է Միչուրինի պողոտայի պայթյունին, հետաքննությունը հակված է մտածել, որ հանցագործությանը մասնակից են ազգայնականները։ Խոսքը կարող է լինել ուսանող-քիմիկոսների մասին։