Google-ը ավտոմատ կերպով կջնջի օգտատերերի այն տվյալները, որոնք Google Maps-ի եւ նրան պատկանող YouTube ծառայության որոնման միջոցով են հավաքվել՝ հայտնում է BBC-ն։

Այժմ որոնման օգտատերը ցանկացած պահի կարող է ինքը ջնջել այդ տվյալները, սակայն ոչ բոլորն են դա անում, եւ անհատական տվյալները համակարգում տարիներով կուտակվում են։

Այժմ Google-ը կառաջարկի եւս երկու գործողություն՝ ամեն երեք ամիսը մեկ կամ կես տարին մեկ անձնական տվյալների ջնջում՝կախված օգտատիրոջ ընտրությունից։

Google-ում բացատրում են, որ ուզում են օգտատերերին իրենց անձնական տվյալները վերահսկելու ավելի շատ հնարավորություն տալ։

Ինչպես հայտարարել են ընկերությունում, փոփոխությունները կմտցվեն մի քանի օրվա ընթացքում։