Net Applications-ը նշում է, որ ինտերնետային էջերը նայելու համար ապրիլին ամենահաճախը օգտագործվել է Google Chrome-ը։ Այս նույն բրաուզերն ամենապահանջվածն է դարձել սմարթֆոնների եւ պլանշետների օգտատերերի շրջանում։ Անհատական համակարգիչներում այն տեղադրել են 65,4 տոկոս, բջջային սարքերում՝ 63,5 տոկոս դեպքերում՝ գրել է «Տնտեսությունն այսօր» կայքը։

Բացի այդ, համակարգիչների համար հանրահայտ բրաուզեր են համարվում նաեւ Firefox-ը եւ Internet Explorer-ը։ Դրանց մասնաբաժինը կազմում է համապատասխանաբար՝ 10,2 տոկոս եւ 8,4 տոկոս։ Ինչ վերաբերում է սմարթֆոններին եւ պլանշետներին, ապա օգտատերերը Google Chrome-ից բացի, նախընտրում են Safari-ն (26,4%), չինական QQ Browser-ը (2,7%) եւ Firefox-ը (1,8%)։