Facebook-ը նախատեսում է գործարկել կրիպտոարժույթով վճարային համակարգ միլիարդավոր օգտատերերի համար ողջ աշխարհում, տեղեկացնում է The Wall Street Journal-ը։
Համակարգը կօգտագործի թվային մետաղադրամ, որը նման է բիթկոյնին, բայց Facebook-ը կջանա այնպես անել, որպեսզի պահպանի մետաղադրամի արժեքը։ Բիթկոյնը եւ նման կրիպտոարժույթները արժեքի վայրի տատանումներ են ունեցել։
Աղբյուրի համաձայն՝ Facebook-ը ներգրավում է տասնյակ ֆինանսական ընկերություններ եւ առցանց առեւտրականներ ցանցի գործարկման համար։ Facebook-ի պլանները ներառում են օգտատերերի ֆինանսական պարգեւատրման միջոցներ, որոնք կփոխգործակցեն գովազդի կամ այլ գործառույթների հետ։
Առայժմ Facebook-ը հայտարարում է միայն, որ ուսումնասիրում է բազմաթիվ տարբեր հավելվածներ կրիպտոարժույթի տեխնոլոգիայի համար։



























