Չինացի գիտնականները մշակել են նոր կատալիզատոր, որն ունակ է ածխաթթու գազը վերածել մեթանոլի: Այն կարող է կիրառվել որպես էկոլոգիապես մաքուր վառելիք ներքին այրման շարժիչներում, հաղորդում է Life-ը՝ հղում անելով Սինհուա գործակալությանը:
Հետազոտություններն իրականացրել են Չինաստանի գիտա-տեխնոլոգիական համալսարանի գիտնականները Ցզեն Ցզեի գլխավորությամբ: Կատալիզատորի հայտնագործության շնորհիվ կարելի է բարձր արդյունավետությամբ վերածել ածխաթթու գազը մեթանոլի 32 բար մթնոլորտային ճնշման դեպքում ըստ Ցելսիուսի 150 աստիճանի պայմաններում:
«Հետազոտությունը թույլ է տվել ստանալ նոր մեթոդ մաքուր մեթանոլ արտադրելու համար եւ կօգնի գիտնականներին ավելի լավ հասկանալ մեկ ատոմով կատալիզի մեխանիզմը»,-գործակալությունը մեջբերում է գիտնականի խոսքերը:
Հայտնագործության հեղինակները հայտնում են, որ կատալիզատորի ընտրողականությունը կազմել է 90.3 տոկոս: Այդ ցուցանիշը մի քանի անգամ գերազանում է ավանդական կատալիզատորներ օգտագործելու արդյունքները, որոնք ստեղծվել են պղնձի, ցինկի եւ ալյումինի հիման վրա:




























