Իրանը պլանավորում է հայտարարել իր միջոցառումների մասին, քանի որ արեւմտյան կողմերը մերժել են 2015թ․ միջուկային գործարքով (որը հայտնի է նաեւ «Համատեղ համընդգրկուն գործողությունների ծրագիր» անվանումով) պարտավորությունների կատարումը:

Ինչպես հայտնում է Tasnim-ը, Թեհրանը այդ միջոցառումների մասին մտադիր է հայտարարել ՀՀԳԾ-ից ԱՄՆ-ի դուրս գալու (2018թ․ մայիսի 8-ին) տարելիցի օրը։

Աղբյուրների խոսքերով, հիմնվելով ԵՄ-ի հանդեպ պարտավորությունների մասին ՀՀԳԾ 26-րդ կետով նախատեսված իրավունքների վրա, ինչպես նաեւ 36-րդ եւ 37-րդ կետերի վրա, որոնք վերաբերում են վեճերի լուծման մեխանիզմին, Իրանը պլանավորում է կրճատել իր որոշ պարտավորությունները եւ վերականգնել իր միջուկայի ն գործունեությունը, որը դադարեցվել էր ծրագրի համաձայն։

Սակայն փորձագետները կարծում են, որ Իրանի միջոցառումները կլինեն ՀՀԳԾ-ի շրջանակներում եւ չեն նշանակում, որ Թեհրանը դուրս է գալիս գործարքից։

36-րդ կետի համաձայն, «Իրանը համարում է, որ եթե Եվրաեռյակը (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան եւ Գերմանիան) չի կատարում իր պարտավորությունները, ապա ինքը կարող է այդ հարցը փոխանցել Համատեղ հանձնաժողովի քննարկմանը, որը հարցի լուծման համար 15 օր կունենա։