Apple-ը դադարեցրել է սմարթֆոնների 5 մոդելի՝ iPhone SE-ի, iPhone 6-ի, iPhone 6 Plus-ի, iPhone 6S-ի եւ iPhone 6S Plus-ի թողարկումը:

Չինական աղբյուրը հայտնում է, որ ընկերությունը մայիսի 3-ին դադարեցրելէ սմարթֆոնների հին մոդելների թողարկումը, որոնց մեջ է մտել iPhone 6-ը, փոխանցում է IXBT-ն:

Apple-ը դադարեցրել է միանգամից 5 մոդելի արտադրությունը՝ iPhone SE, iPhone 6, iPhone 6 Plus, iPhone 6S եւ iPhone 6S Plus: Բոլորը թողարկվել էին 2014-2016 թվականների ժամանակահատվածում, ուստի կարելի է ասել, որ իրենց առաքելությունը կատարել են: Արտադրության ամբողջ ժամանակահատվածում վաճառվել է ավելի քան 250 մլն տարբեր մոդիֆիկացիայի iPhone 6. սա Apple-ի ամենալավ վաճառվող հավաքածուն էր: Միաժամանակ, նշվում է, որ նախքան դրանք արտադրությունից հանելը Apple-ը վերանորոգման համար բավարար ծավալի պահեստամասեր է ստեղծել:

iPhone SE եւ iPhone 6 շարքի արտադրության դադարեցումից հետո iPhone-ը սպառողների համար կբացի iPhone 7-ը եւ iPhone 8-ը: Բնականաբար, այս մոդելները պետք է մի փոքր էժանանան, որ համընկնեն գնային նշաձողին, որը նախկինում գրավել էին նախորդները: