Մտադիր եմ հունիսի առաջին օրերին երկու օրով արձակուրդ մեկնել, ամեն ինչից կտրվել: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ռադիոյի օրվա առթիվ Ռադիոյի տուն այցելության ժամանակ նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ հավելելով, որ արձակուրդն անցկացնելու է  Հայաստանի Հանրապետությունում:

«Եթե մարտի 31-ից հաշվենք, այդ ժամանակից մինչեւ հիմա չի հաջողվել ռեալ աշխատանքային իրավիճակից կտրվել: Թերեւս  բացառություն եղել են Ամանորի արձակուրդները»,-ասաց նա: