Twitter-ը թույլատրել է օգտատերերին ռեթվիթերում տեքստից բացի ավելացնել լուսանկարներ, տեսահոլովակներ եւ գիֆեր, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով TechCrunch պորտալին:

Այդ գործառույթը հասանելի է Android-ի եւ IOS-ի հավելվածներում ու կայքի բջջային տարբերակում: Twitter-ում պատմել են, որ նորամածությունն արվել է բազմաթիվ օգտատերերի խնդրանքով:

Պորտալը համարում է, որ նորույթը կնպաստի Twitter-ի հարթակում մուլտիմեդիա կոնտենտի ակտիվ տարածմանը: Այդկերպ ծրագրավորողները մտադիր են ավելացնել ժամանակը, որն օգտատերերը տրամադրում են Twitter-ին, եւ, հետեւաբար, գովազդից ստացված հասույթը, հաղորդում է TechCrunch-ը: