Բաքվի իշխանությունները ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությանը թույլ չեն տվել մարտի 12-ին հանրահավաք անցկացնել Ադրբեջանի մայրաքաղաքում, սակայն կուսակցության ակտիվիստները մտադիր են չարտոնված ակցիա իրականացնել, գրում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Կուսակցության վարչակազմի ղեկավար Արիֆ Հաջիլին օրերս հայտարարել էր, թե «Մուսավաթը» ցանկացած դեպքում մտադիր է հանրահավաք անցկացնել:
«Հանրահավաքում պահանջելու ենք ժողովրդավարական բարեփոխումների իրականացում, քաղբանտարկյալների ազատ արձակում, արտախորհրդարանական ընտրությունների անցկացում, կոռուպցիայի դեմ պայքար»,- ըստ «Ազատություն» ռադիոկայանի` ասել է կուսակցության ներկայացուցիչը:
Նրա խոսքով` այդ ակցիային նախատեսվում է մոտ 5 հազար մարդու մասնակցություն:
Ինչպես ավելի վաղ հաղորդել էր NEWS.am-ը, Facebook սոցիալական ցանցում ադրբեջանցի երիտասարդ ակտիվիստների կողմից ստեղծվել է «Մարտի 11-ը` ժողովրդի մեծ օր» կոչվող խումբ:





























