Apple-ը տասը տարվա մեջ առաջին անգամ թողարկել է iPhone-ի համար սեփական խաղը, որը ստացել է Warren Buffett's Paper Wizard անվանումը՝ հայտնում է MacRumours-ը։

Որպես գլխավոր հերոս, հանդես է գալիս Բաֆետը՝ աշխարհում խոշորագույն ներդրողներից մեկը։ Նրա Berkshire Hathaway ներդրումային ընկերությունը 2018թ․ առաջին եռամսյակում գնել է Apple-ի եւս 75 մլն բաժնետոմս՝ հայտնում է CNBC-ը։ Ինչպես նշել է Bloomberg-ը, այդ փաթեթի արժեքը կազմել է 11-14 մլրդ դոլար։ 2017թ․ վերջի տվյալներով՝ Berkshire Hathaway-ը տիրապետում էր Apple-ի 165 մլն բաժնետոմսերի։

App Store-ում անվճար ներբեռնվող Warren Buffett's Paper Wizard-ի խաղացողները պետք է թերթեր բաժանեն հեծանվով՝ աշխատելով «Ուորենի բաքսերը»։ Խաղի բարդությունը աստիճանաբար աճում է, երբ խաղացողները Օմախիից շարժվում են դեպի Կուպերտինոյում Apple-ի գլխավոր գրասենյակ։