Լիբիայի կառավարական զինուժը ընդիմադիրների հսկողության տակ գտնվող ռազմավարական մեծ նշանակություն ունեցող, նավթարդյունաբերական նավահանգիստ Ռաս-էլ-Անուֆ-ը քաղաքը ետ է  գրավել` տեղափոխելով ճակատային գիծը 20կմ դեպի արեւմուտք, հաղորդում է Լիբիայի բանակի ներկայացուցիչը։ Գրավված նավահանգիստը Քադաֆիի կողմնակիցներին ճանապարհ է հարթում դեպի Աջդաբիա եւ Բենղազի քաղաքներ, որոնք ապստամբների հիմնական հենարաններն են:

Գրավված տարածքներում թեժ մարտեր են ընթացել ապստամբների եւ Քադաֆիին հավատարիմ ուժերի միջեւ։ Զինուժը օդից, ծովից եւ ցամաքից գնդակոծել է քաղաքը։ Ընդիմադիրները ստիպված են եղել նահանջել մի քանի կմ դեպի արեւմուտք։ Իչպես հաղորդում է BBC-ն, արտասահմանյան լրագրողները նույնպես գտնվում են Ռաս-էլ-Անուֆ քաղաքում։ Լիբիայում այս պահին էլ թեժ մարտեր են ընթանում, գրում է «Վեդոմոստին»։

Ականատեսների վկայությամբ ` քաղաքն  այրվում է։ Վառվում են նավթարդյունաբերական գործարանները եւ նավթային պահեստները։