Google-ը մտադիր է թողարկել մատչելի սմարթֆոնների հավաքածու՝ փորձելով մեծացնել իր Pixel ապրանքանիշի վաճառքը, փոխանցում է BBC-ն: 

Pixel 3a-ն եւ ավելի խոշոր մոդել Pixel 3a XL-ը կարժենան 520 եւ 620 դոլար, այսինքն՝ կիսով չափ ավելի էժան, քան Pixel 3 մոդելը, որը թողարկվել է ընդամենը 7 ամիս առաջ:

Մինչեւ հիմա Google-ի սմարթֆոնների նախնական գինը, եթե չհաշվենք այֆոնները, շուկայում ամենաբարձրն է եղել. դրանց բազային մոդելը 110 դոլարով ավելի արժեր, քան Galaxy S10e-ն եւ 55 դոլարով ավելի թանկ էր Huawei ընկերության P30-ից: Ընդ որում՝ հավաքածուի մեջ միջանկյալ մոդելներ չեն եղել:

Նոր հեռախոսներն ունեն ավելի թանկարժեք մոդելների շատ գործառույթներ, ներառյալ OLED էկրանը եւ շատ գովազդված Night Sight գործառույթը, որը գործարկում է ինքնուսույց արհեստական ինտելեկտը՝ ցածր լուսավորության պայմաններում կատարված լուսանկարների որակի բարելավման համար:

Դրանից բացի, այս սմարթֆոնները համատեղելի են Google-ի փոփոխված իրողությունների քարտեզների հետ, որոնք թույլ են տալիս գրաֆիկը հարմարեցնել ըստ տեղանքի ռելիեֆի: Ընկերությունը հավաստիացնում է, որ նման գործառույթը օգնում է ավելի լավ որոշել շարժման ուղղությունը: