Vincent Callebaut Architectures  ֆրանսիական ճարտարապետական բյուրոն ներկայացրել է ապրիլին հրդեհի հետեւանքով վնասված Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման նախագիծը, հաղորդում է Լենտա.Ռու-ն:

Նախագիծը կոչվում է Palingenesis (հունարեն՝ «վերածնունդ»): Ըստ հեղինակների՝ Նորտ Դամը կդառնա «դրական էներգիայով շենք, որն արտադրում է ավելին, քան սպառում է»:

Նախագծի հեղինակներն առաջարկել են վերականգնել կտուրն ու սրածայր աշտարակը ապակուց, կաղնու փայտից եւ ածխածնային մանրաթելերից: Կտուրը կարտադրի էլեկտրաէներգիա եւ ջերմություն: Սրածայր աշտարակի վրա կտեղադրվի պղնձե աքաղաղը, որը պահպանվել է հրդեհից հետո:

Նոտր Դամի կտուրին ճարտարապետերն առաջարկում են ավելացնել բացատ եւ այգի: Նրանք գտնում են, որ հողատարածքում կարելի է աճեցնել տարեկան մինչեւ 21 տոննա միրգ եւ բանջարեղեն, որոնք անվճար հիմունքներով կբաժանվեն կարիքավոր մարդկանց: Նախագծի հեղինակները հույս են հայտնել, որ վերականգնված տաճարը կդառնա եկեղեցու նոր դեմքը XXI դարում:

Փարիզի Աստվածամոր տաճարը բռնկվել էր ապրիլի 15-ին: Կրակը ոչնչացրել էր կտուրի մեծ մասն ու սրածայր աշտարակը. հրդեհն ամբողջությամբ մարվել էր միայն հաջորդ օրը: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խոստացել է, որ տաճարը կվերականգնվի 5 տարվա ընթացքում: