2024 թվականին Հարավային Կորեան մտադիր է սկսել ռազմական ռոբոտների ներդրումը, որոնք նմանակում են կենդանիներին, օձերին, միջատներին, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն՝ հղում անելով «Ռենխապ» գործակալությանը:

Պարբերականը, որն ունի սպառազինությունների ձեռքբերման ծրագրերով Գործակալության զեկույցը, նշում է, որ փաստաթղթում գրված են առանցքային պաշտպանական տեխնոլոգիաների զարգացման նախագծերը: Գործակալությունը մտադիր է ապագայում կենդանի արարածների օրինակով ստեղծված ռոբոտներին ներառել իր սպառազինությունների համակարգում: Եթե ծրագրերն իրականացվեն, ապա մարդու, սողունների, միջատների եւ ծովային կենդանիների օրինակով ռոբոտների ներդրումը կսկսվի արդեն 2024 թվականին:

«Բիոռոբոտները կփոխեն խաղի կանոնները ապագայի պատերազմներում, իսկ դրանց հետ կապված տեխնոլոգիաները, ինչպես եւ ակնկալվում է, մեծ փոփոխություններ կանեն պաշտպանության ոլորտում», Ռենխապը մեջբերում է սպառազինությունների ձեռքբերման հարցերով զբաղվող գործակալության խոսքերը: Ակնկալվում է, որ այդ ռոբոտները կարող են կիրառվել ե′ւ որոնողա-փրկարարական գործողություններում, ե′ւ հետախուզական նպատակներով: