Աֆղանստանում  եւս մեկ վրաց զինվոր է զոհվել, իսկ երկու զինծառայողներ ստացել են տարբեր աստիճանի վնասվածքներ։ Ականի պայթյունից մահացել է կապրալ Վալերի Վերսկիանին, իսկ կապիտան Ալուդա Սետուրիձեն եւ կապրալ Ռեւազ Գորգաձեն վնասվածքներ  են ստացել, հաղորդում է «Գռուզիա Online»-ը՝ վկայակոչելով Վրաստանի ՊՆ-ին:

Վրաստանի պաշտպանության նախարարությունն իր ցավակցություններն է հայտնել Աֆղանստանում ծառայության ժամանակ զոհված Վալերի  Վերսկիանիի մահվան առիթով։

Վերսկիանին ծառայել է վրացական ստորաբաժանման 32-րդ գումարտակում։

Հիշեցնենք, որ Վրաստանի խորհրդարանը վերջերս հավանություն էր տվել Աֆղանստան հավելյալ 11 հրետանավոր-սպաներ ուղարկելու երկրի նախագահ Սահակաշվիլիի առաջարկին։

Այս պահին Աֆղանստանում 955 վրացի զինվոր կա։ Նրանցից 700 գտնվում են ԱՄՆ-ի ղեկավարության ներքո, իսկ 200-ը՝ Ֆրանսիայի։