Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւը եւ Մահմուդ Ահմադինեժադը մարտի 14-ին հեռախոսով քննարկել են տնտեսական համագործակցության եւ քաղաքական շփումների հետ կապված հարցեր:

IRNA գործակալության հաղորդմամբ` համատեղ գլխավոր նախագծերից մեկը համարվում է Բուշերի ատոմակայնը:

Ինչպես վերջերս հայտարարել էր Ռուսաստանի արտգործնախարարությունը, Ռուսաստանը մտադիր է ավարտել Բուշերում գտնվող իրանական առաջին ատոմակայանի շահգործման հետ կապված բոլոր աշխատանքները: Այդ նախագծի շրջանակում ներկայումս կատարվում է ֆիզիակական փորձարկումը, որին կհաջորդի էներգետիկականը: Ամբողջ գործընթացն իրականացվում է ՄԱԳԱՏԷ-ի խիստ վերահսկողության ներքո:

Բուշերի ատոմակայանի շինարարությունը շարունակվել է ավելի քան 30 տարի եւ ավարտվել է 2010 թ-ին` ռուսաստանցի մասնագետների ներգարվմամբ:

Ավելի վաղ ենթադրվում էր, որ ատոմակայանը շահագործման կհանձնվի ապրիլի 9-ին, գրում է Rosbalt-ը: