Facebook-ը կապ է պահպանում ԱՄՆ եւ Մեծ Բրիտանիայի ֆինանսական կարգավորողների հետ հաջորդ տարի սեփական կրիպտոարժույթ թողարկելու համար:

«GlobalCoin»-ը թվային վճարումների նոր համակարգով տասնյակ երկրներում կաշխատի 2020 թվականի առաջին եռամսյակից, հայտնում է BBC-ն: 

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Facebook-ը լրջորեն դիտարկում է Project Libra նախագծի շրջանակում բլոքչեյնի տեխնոլոգիան, որպեսզի սկանդալների շարքից հետո իր բազմաթիվ օգտատերերի շրջանում վերացնի գաղտնիության հետ կապված կասկածները:

BBC-ն հայտնում է, որ Facebook-ն արդեն սկսել է բանակցությունները Անգլիայի Բանկի կառավարիչ Մարկ Քարնիի եւ ԱՄՆ ֆինանսների նախարարությունում պաշտոնատար անձանց հետ, սպասվում է, որ նա իր ծրագրերը կիրականացնի այս ամռանը հյուսիսային կիսագնդում:

Facebook-ի արժույթը կլինի «կայուն արժույթ», դոլարին կապված թվային միավոր: