Հաջորդ սերնդի սմարթֆոնները իրենց միացված երկու Bluetooth սարքերին կկարողանան միաժամանկ աուդիոհոսք փոխանցել, հաղորդում է ճապոնական Mac Otakara բլոգը:

Օրինակ՝  ձայնը հնարավոր կլինի վերարտադրել AirPods-ի եւ միաժամանակ տնային սմարթ դինամիկի վրա: Մեկ այլ սցենար՝ «այֆոնը» հնարավոր կլինի միացնել մեքենայի աուդիոհամակարգին՝ երթուղու վերաբերյալ ցուցումներ ստանալու եւ դրան զուգահեռ ականջակալներով երաժշտություն լսելու համար:

Ձայնը սմարթֆոնից ականջակալներին եւ դինամիկներին փոխանցելու հնարավորությունն արդեն հասանելի է Samsung-ի որոշ մոդելներում (Galaxy Note8 եւ Note9, Galaxy S8 եւ S8+, S9 եւ S9+, ինչպես նաեւ  Galaxy Tab S4): Դրա համար սմարթֆոնում պետք է տեղադրվի անլար Bluetooth 5.0.մոդուլ:

Եթե Apple-ը Samsung-ի պես իրականցնի միաժամանակ մի քանի սարքերի վրա ձայնային վերարտադրություն, ծրագրային թարմացման միջոցով այդ գործառույթը հասանելի կլինի նաեւ Bluetooth 5.0-ով հին այֆոնների վրա (ներառյալ iPhone 8, iPhone X եւ iPhone XS):