Apple-ը վերջին 4 տարվա ընթացքում առաջին անգամ նոր iPod է ներկայացրել:

Ինչպես գրում է AFP-ը, նոր սերնդի iPod Touch-ը հասանելի է 20 երկրներում: Արժեքը մինչեւ 199 դոլար է:

«Մենք ստեղծում ենք ամենահասանելի iOS սարքավորումը, որը 2 անգամ բարձր արտադրողականություն ունի, քան նախկինում: iPod Touch-ի ուլտրաբարակ եւ թեթեւ դիզայնն իդեալական է խաղերը, երաժշտությունը վայելելու համար՝ ուր էլ լինեք»,- ասել է Apple-ի մարքեթինգի գծով փոխնախագահ Գրեգ Յոսվիակը: