ԵՊՀ-ում տեղի է ունենում համալսարանի հոգաբարձուների խորհրդի նիստը, որտեղ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար են ընտրում:
Խորհրդի անդամներից մեկը որպես ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատարի թեկնածու առաջարկեց ակադեմիկոս Գեղամ Գևորգյանի թեկնածությունը։
Խորհրդի մեկ այլ անդամ էլ առաջարկեց իրավաբանական գիտությունների դոկտոր Վահե Հովհաննիսյանի թեկնածությունը։
Ընտրությունը կանցկացվի փակ քվեարկությամբ։
Հիշեցնենք, որ Արամ Սիմոնյանը ռեկտորի պաշտոնից հրաժարական էր տվել մայիսի 23-ին:
Մայր բուհում նրա հրաժարականի պահանջով բազմաթիվ ակցիաներ էին տեղի ունեցել, նրա հրաժարականի անհրաժեշտության մասին խոսել էր նաև Կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:
Արամ Սիմոնյանը ԵՊՀ ռեկտոր էր ընտրվել 2006 թ. մայիսին։ 2011 թ. մայիսին վերընտրվել էր այդ պաշտոնում:











