Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն հեռախոսազրույցներ է ունեցել Սաուդիան Արաբիայի, Բահրեյնի, Արաբական Միացյալ Էմիրությունների եւ Իրանի իր գործընկերների հետ։
Թուրքական Zaman-ի փոխանցմամբ՝ հեռախոսազրույցների հիմնական թեման եղել են տարածաշրջանային խնդիրները։
Նշենք, որ տարածաշրջանային խնդիրների շարքում են դասվում Բահրեյնում տեղի ունեցող իրադարձությունները, որտեղ հուզումները հանդարտեցնելու համար Սաուդիան Արաբիայի անվտանգության ուժերն են մտել։
Բացի այդ հայտնի է դարձել, որ Բահրեյնն իր փոխդեսպանին հետ է կանչել Իրանի մայրաքաղաքից, երբ Իրանը քննադատել էր Բահրեյնին՝ օտարերկրյա ուժերի միջոցով երկրի ներքին հարցերը լուծելու համար։

























