Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիր կկնքվի մինչեւ տարեվերջ: Այս մասին այսօր Բելգրադում Պետդումայի եւ Սերբիայի Ազգային սկուպշինայի միջեւ համագործակցության հարցով հանձնաժողովի 4-րդ նիստի բացման ժամանակ հայտարարել է ՌԴ խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Վյաչեսլավ Վոլոդինը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

«ԵԱՏՄ-ի եւ Սերբիայի միջեւ ազատ առեւտրի մասին համաձայնագիրը, որի ստորագրումն ակնկալվում է մինչեւ տարեվերջ, սերբական ապրանքների համար շուկա կբացի 180 մլն բնակչություն ունեցող երկրներում»,- ասել է Վոլոդինը:

Նուրսուլթանում մայիսի վերջին տեղի ունեցած գագաթնաժողովի արդյունքներով փաստաթուղթ էր ստորագրել՝ կապված ԵԱՏՄ-Սերբիա ազատ առեւտրի մասին համաձայնագրի ստորագրման առանձին ասպեկտների հետ: