Yandex-ը տեքստերի online թարգմանչական «Yandex-թարգմանություն» ծառայություն է թողարկել։

Մեքենայական թարգմանական համակարգը հիմնված է վիճակագրական տվյալների վրա։ Համատեքստը հաշվի առնելով՝ այն ընտրում է թարգմանության ամենահարմար տարբերակը։ 

Ընկերության ղեկավարությունը նշում է, որ մեքենայական թարգմանությունը գրականի հետ համեմատել չի կարելի, սակայն եթե ինտերնետից օգտվողին պետք է հասկանալ տեքստի հիմնական իմաստը, սա ամենահարմար տարբերակն է։

Ներկայումս ծառայությունն աշխատում է 3՝ ռուսերեն, անգլերեն եւ ուկրաիներեն լեզուներով։