Apple-ի  սմարթֆոնների օգտատերերը  չեն կարողանա բեռնել iOS 13, որը կթողարկվի այս աշնանը: Այս մասին հաղորդվում է ընկերության կայքում:

Թարմացումը հասանելի կլինի iPhone-ի համար՝ սկսած SE-ից եւ 6s-ից եւ iPad-ից (Air 2-ից եւ Mini 4-ից):

Այսպիսով 5s-ը եւ ավելի հին սարքերը կդադարեն թարմացումներ ստանալ: Կներառվի արդյոք այս  ցուցակում iPhone 6-ը, դեռ չի հաղորդվում:

iOS 13-ում սեւ ֆոն կհայտնվի, կավելանա հավելվածների եւ Face ID-ի գործարկման արագությունը, իսկ Siri-ն ավելի բնական ձայնով կխոսի:

 «Photo» հավելվածը կկարողանա թաքցնել անհաջող կամ միանման լուսանկարները, ինչպես նաեւ մասնագետները նկարների խմբագրման համար ավելի հարմար գործիքներ են խոստանում: Թարմացումներ կհայտնվեն «Հիշեցումներ», «Հաղորդագրությունններ», «Քարտեզներ» եւ այլ հավելվածներում: