14 մարդ զոհվել, ավելի քան 30-ը վնասվածքներ են ստացել իրանական Քարաջ քաղաքի բանտում տեղի ունեցած հուզումների ժամանակ: Ինչպես հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, ողբերգությունը հետեւանք է զբոսանքի ելած դատապարտյալների միջեւ ծեծկռտուքի: Անվտանգության ուժերին հաջողվել է դադարեցնել անկարգությունները միայն 9 ժամ անց:
Իրանական «Մեհր» գործակալության տվյալներով, թմրանյութերի մաքսանենգության համար մահապատժի ենթարկվածների խումբը փորձել փախուստի դիմել: Սակայն պահապաններին եւ ժամանած ոստիկաններին հաջողվել է կանխել փախուստը: Ոստիկաններին օգնել են որոշ դատապարտյալներ, որոնց հետ էլ ծեծկռտուք է սկսվել:
Անկարգությունների արդյունքում հրդեհներ են բռնկվել, վնասվել է բանտային ունեցվածքը: Իրանական լարտվամիջոցները չեն հաղորդում` արդյոք տուժածներ կան պահապանների մեջ:





























