Հաքերները սովորել են Android-ում վիրուսներ տեղադրել սմարթֆոնի արտադրման փուլում՝ մինչեւ գաջեթի ակտիվացումը, հաղորդում է The Verge-ը:
Google-ի մասնագետները հրատարակությանը հայտնել են, որ խոսքը Triada ընտանիքի վտանգավոր ծրագրերի մասին է, որոնք նախատեսված են սարքում գովազդի տեղադրման եւ սպամի տարածման համար: Պարզվել է, որ այդ տեսակի թարմացված Android տրոյանները կարող են նախապես տեղադրված լինել:
Նման հարձակումն իրականացվում է ծրագրային ապահովման կողմնակի մատակարարների միջոցով, որոնք օգնում են արտադրող ընկերություններին մշակել գործառույթները եւ նրանց պատրաստի արտադրանք են տրամադրում:
Հաղորդվում է, որ հարձակման նման մեթոդը կարող է օգտագործվել թարմացումներում, քանի որ դրանք նույնպես մշակում են կողմնակի արատդրողները:
Թե կոնկրետ սմարֆոնների որ արտադրողներն են ենթարկվել Triada վիրուսի հարձակմանը, չի հաղորդվում: Սակայն հայտնի է, որ 2017-ին չինական Leagoo եւ Nemu ընկերությունների սմարթֆոներում գտել էին այդ վիրուսային ծրագրի տարատեակներից:
Google-ի աշխատակիցները օգտատերերին խորհուրդ են տվել կիրառել Build Test Suite ծրագիրը, որպեսզի իրենց գաջեթները ստուգեն վիրուսների առկայության համար:
Ենթադրվում է, որ վտանգավոր թարմացումների որոնմանը կմիանա Google Play հավելվածների խանութը:





























