Ոստիկանության Գավառի բաժնում մարտի 16-ին հաղորդում է ստացվել, որ ժամը 16.00-ի սահմաններում «ՎԱԶ-2107» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գավառ քաղաքի Զորավար Անդրանիկի փողոցում վրաերթի է ենթարկել 5-ամյա Ռոլանդ Հ.-ին եւ դիմել փախուստի:
Ոստիկանության մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ վրաերթի հետեւանքով երեխան վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ձեռնարկված միջոցառումների շնորհիվ, նշված վրաերթը կատարելու համար, հայտնաբերվել եւ բերման է ենթարկվել 46-ամյա Խաչիկ Դ.-ն:
Կատարվում է քննություն:





























