Շփման գծում միջադեպերի հետաքննության վերաբերյալ Սոչիում ձեռքբերված պայմանավորվածությունների  իրացումը պահանջում է լուրջ իրավական փաթեթի մշակում: Այդ մասին լրագորղների հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ԵԱՀԿ նախագահ Աուդրոնյուս Աժուբալիսի հետ հանդիպումից հետո:

Նրա խոսքով, ԼՂՀ-ն իր կողմից պատրաստ է ակտիվորեն մասնակցել այդ փաթեթի մշակմանը: Այն դեպքում, եթե Ադրբեջանը կառուցողական եւ անկեղծ դիրքորոշում որդեգրի, հնարավոր կլինի փաթեթ մշակել եւ գործել դրա պահանջներին համապատասխան:

Մեկնաբանելով Հայաստանի նախագահի դրական գնահատականը` Սահակյանը նկատել է, որ Երեւանը վերջին տարիներին այնքան է տեսել Ադրբեջանի ապակառուցողականությունը, որ կառուցողականության աննշան դրսեւորումն էլ բերել է դրական գնահատականի արտահայտման: