Գերմանիայի եւ Նիդեռլանդների կառավարությունները աշխարհում առաջին միասնական ռազմական ինտերնետի ստեղծման համաձայնագիր են ստորագրել, տեղեկացնում է ZDNet-ը։
Փաստաթուղթը ստորագրվել է չորեքշաբթի Բրյուսելում, ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպման շրջանակում։
Նոր ռազմական ինտերնետը ստացել է Tactical Edge Networking կամ TEN անվանումը։
Սա առջին դեպքն է, երբ երկու երկրներ միավորում են իրենց ռազմական ցանցերը, եւ այս նախագիծը դիտարկվում է որպես թեստ ապագայում ՆԱՏՕ մյուս անդամ երկրների ցանցերի միավորման համար։
Այս վիթխարի ծրագրի հիմնական նպատակը ռազմական ցանցերի փոխանակման հնարավորությունն է, որպեսզի նոր եւ կատարելագործված միասնական չափորոշիչները կարողանան մշակվել եւ կիրառվելՆԱՏՕ բոլոր երկրներում։
TEN-ի կենտրոնակայանը գտնվելու է գերմանական Կոբլենցում։ Բացի այդ, կստեղծվի նախագծման եւ Բերնարդի զորամասերի նախատիպերի կենտրոն հոլանդական Ամերսֆորտում։
Սկզբնական շրջանում TEN-ը կմիավորի հաղորդակցությունները գերմանական բանակի ցամաքային գործողությունների (Բունդեսվեր, D-LBO) եւ Նիդեռլանդների պաշտպանության նախարարության «Foxtrot» մարտավարական ծրագրային հաղորդակցության միջեւ։





























