DeepNude հանրաճանաչ հավելվածը, որի հիմնական եւ միակ գործառույթն է լուսանկարներում աղջիկներին «մերկացնելը», կոտրել են: Դա արել է Reddit հայտնի կայքի օգտատերերից մեկը: Կոտրելուց հետո նա կոտրված տարբերակը համացանցում է տեղադրել բաց հասանելիությամբ, փոխանցում է Planet Today-ը: 

Հիմնական նպատակն էր հավելվածի պրեմիում տարբերակի «բացահայտումը», որը ջրային նշաններ չի դնում մերկացված լուսանկարների վրա: Reddit-ի օգտատերն իր խնդիրը կատարելապես է իրագործել: Նա դա կարողացել է անել մոտ 4 ժամում, որից հետո «պրեմիում հավելվածի» աշխատանքային տարբերակը ազատ հասանելիություն է ունեցել:

Հաքերը նշել է, թե կոտրելիս սպասում էր որեւիցե վնասակար ԾԱ տեսնել: Սակայն հավելվածում նման բան չի եղել, եւ օգտատերը դրա համար գովաբանել է մշակողներին: Սակայն նա ծրագրում նաեւ թերություն է գտել:

Պարզվել է, որ զվարճանքի հավելվածը կարողանում էր պահպանել այն օգտատերերի էլեկտրոնային փոստը եւ մեթատվյալները, որոնք օգտվել են փոքր ծրագրի համար պրեմիումը ձեռք բերելու հնարավորությունից: Հաքերի կարծիքով՝  սա ստեղծվել է մերկ լուսանկարների սիրահարներին հետեւելու համար: Սակայն այդպես էլ հանելուկ է մնացել, թե որն է դրա հիմնական գործառույթը:

Դրանից բացի, հաքերը նշել է, որ նման «մերկացնող» ծրագրեր ստեղծելն ամենեւին դժվար չէ, քանի որ DeepNude-ը ոչ մի ինովացիոն գործիք չի օգտագործում: