Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Սաուդիան Արաբիայում մասնակցել է Ջիդեյի տնտեսական ֆորումին, որի ընթացքում անդրադարձել է Մերձավոր Արեւելքի խնդիրներին։
Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետն անդրադարձել է շրջանառվող այն խոսակցություններին, թե թուրքական իշխանությունները որդեգրել են Նոր Օսմանիզմի քաղաքականություն։ «Որեւէ խոսք չի կարող լինել Նոր Օսմանիզմի մասին։ Դա հետին միտք ունեցող խոսակցություններից մեկն է։ Ամեն երկիր կարող է վստահ լինել, որ Թուրքիան իրեն բարեկամաբար եւ եղբայրաբար է վերաբերում։ Մեր անկեղծ ջանքերից անհանգստացած ուժերն են արյան վրա քաղաքականություն իրականացնում։ Մենք տարածաշրջանում միայն եղբայրություն կողմնակից ենք»,-նշել է Էրդողանը։
Նշենք, որ Սաուդիան Արաբիայում եւս թերահավատորեն են վերաբերվում Թուրքիայի անկեղծ քաղաքականությանը իսլամական երկրների նկատմամբ՝ նշելով, թե Թուրքիան որդեգրել է Նեոօսմանիզմի քաղաքականություն։





























