Samsung-ը օգոստոսի 7-ին կներկայացնի Galaxy Note 10-ը: Ընկերությունը Twitter-ում հայտնել է, որ շնորհանդեսը տեղի կունենա Նյու Յորքում Barclay's Center-ում Unpacked 2019 միջոցառման շրջանակում, հաղորդում է ՏԱՍՍ-ը: 

Սմարթֆոնի հստակ բնութագրերի մասին դեռ հայտնի չէ, սակայն Twitter-ում թիզերը նշում է մեծ խցիկն ու S Pen ստիլուսը:

The Verge-ի հաղորդմամբ՝ նոր սարքի էկրանը կարող է առջեւի տեսախցիկ ունենալ: Մեկ այլ աղբյուրի տեղեկություններով՝ այն կարող է միացվել Note 10-ին եւ ազատվել ականջակալների համար 3,5 մմ միակցիչին:

Ինչպես նաեւ հաղորդվում է, որ այս տարի Samsung-ը Note 10  2 տարբերակ կթողարկի՝  6,28 դյույմով եւ 6,75 դյույմով: Ենթադրաբար այդ մոդելները կշարունակեն աջակցել 5G-ը: