Քեմբրիջի համալսարանի գիտնականները մշակել են Vegebot ռոբոտին, որը կարող է աղցանի համար բանջարեղեն հավաքել, հաղորդում է Planet-today-ը: 

Նոր ռոբոտը կարող է ոչ միայն կտրատել բանջարեղենը, այլ նաեւ ինքնուրույն հավաքել այն: Ընդ որում, դա կարող է անել նաեւ վատ եղանակային պայմանների դեպքում:

Այն հագեցած է դանակով, սենսորային տեսախցիկով եւ արհեստական ինտելեկտի համակարգով:

Դաշտային պայմաններում փորձարկումները ցույց են տվել, որ նորարարությունը կարող է խնամքով դասակարգել կաղամբը մինչեւ 85% ճշգրտությամբ:

Միեւնույն ժամանակ, դեռեւս անհնար է օգտագործել ռոբոտին: Այդ պատճառով այժմ մասնագետները շարունակում են ռոբոտի մշակումը: